Էդուարդ Զայդել
Սեռ | արական | |
---|---|---|
Մասնագիտություն | գործարար |
Էդուարդ Զայդել (գերմաներեն՝ Eduard Seidel․ ), գերմանացի գործարար, ով մինչև 2005 թվականը աշխատել է Siemens ընկերության նիգերիական մասնաճյուղում։ Գործընկերները նրան անվանում էին Նիգերիայի թագավոր։ 2008 թվականին նա հայտնվել է «Գերմանիայի պատմության մեջ ամենամեծ կաշառքի հետ կապված սկանդալում» և դատապարտվել մեկ տարվա պայմանական ազատազրկման։ 2022 թվականի դրությամբ դատախազները տեղյակ չէին Զայդելի ստեղծած փուչիկային ընկերությունների և Credit Suisse բանկում ունեցած հաշիվների մասին, որոնցում պահ էր տվել ավելի քան 54,5 միլիոն շվեյցարական ֆրանկ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Զայդելն իր գրեթե ողջ կարիերան անցկացրել է Siemens- ում։ 1985 թվականին նա ստանձնել է կապի բաժնի ղեկավարումը։ Ըստ նրա հայտարարության՝ իր նախորդը սովորեցրել է իրեն, թե ինչպես կաշառքով պայմանագրեր կնքել Նիգերիայի պետական NITEL հեռահաղորդակցության ընկերության հետ, որը մինչև 1999 թվականը օրինական էր համարվում Գերմանիայում[1]։ Գործընկերները նրան անվանում էին Նիգերիայի թագավոր[2]։ 2005 թվականին Զայդելը հրաժարական տվեց[1]։ Մինչև Siemens-ից հեռանալը նա տարեկան վաստակում էր 300.000 եվրո[2]։ 2006 թվականին գերմանական իրավասու մարմինների աշխատակիցները ներխուժեցին Siemens-ի կենտրոնակայան, և Զայդելը հարկադրված խոստովանեց իր դերը կաշառակերության սխեմայում։ 2007 թվականին նրա անունը մուտքագրվեց World-Check- ում[3]։
2008 թվականին Զայդելը Գերմանիայում դատարանի առաջ կանգնեց օտարերկրյա պաշտոնյաներին կաշառք տալու համար, կաշառք, որը համարվում էր ամենամեծը Գերմանիայի պատմության մեջ։ Նա դատապարտվեց մեկ տարվա պայմանական ազատազրկման, տուգանքի և 240 հազար եվրո ծախսերի հատուցման[1]։
2010 թվականին Նիգերիայի տնտեսական և ֆինանսական հանցագործությունների հանձնաժողովը կանչեց նրան ներկայանալու Աբուջայի բարձրագույն դատարան՝ Siemens-ի հետ կապված 17,5 միլիոն եվրոյի խարդախության գործով, սակայն նա մնաց ազատության մեջ[4]։
2008 թվականին Զայդելը Բրիտանական Վիրջինյան կղզիներում հիմնեց մի փուչիկային ընկերություն, որը 2009 թվականին Դուբայում գնեց չորս անշարժ գույք, այդ թվում՝ մի առանձնատուն Փալմ Ջումեյրայում․ դա բացահայտվեց 2021 թվականին, Pandora Papers -ից[2]։
Զայդելն ունեցել է ավելի քան 54,5 միլիոն շվեյցարական ֆրանկ ($41,9 միլիոն ամերիկյան դոլար) ընդհանուր գումար Credit Suisse բանկի վեց հաշիվներում, որոնցից մեկը ակտիվ է եղել առնվազն մինչև 2016 թվականը․ դա բացահայտվել է 2022 թվականին, Suisse secrets-ի ժամանակ[1]։ Credit Suisse-ը Զայդելի մասին երբևէ զեկուցագիր չի ներկայացրել գերմանական հետաքննությանը՝ իբրև կասկածյալի, թեև նրա աշխատավարձն ու բանկային հաշիվներում ներդրած գումարները չէին համընկնում[2]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Զայդելն ամուսնացած է։ Նրա կինը Նիգերիայի կապի նախարարի օգնությամբ հիմնել է ընկերություն, որը «երբեք որևէ բիզնես գործունեություն չի ծավալել»[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 OCCRP. «Bribing Businessman Had Secret Credit Suisse Accounts» (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 6-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 tagesschau.de (2022 թ․ փետրվարի 21). «"Suisse-Secrets": Neue Spur in Siemens-Schmiergeldskandal» (գերմաներեն). Վերցված է 2022 թ․ մարտի 6-ին.
- ↑ David Pegg, Kalyeena Makortoff, Martin Chulov, Paul Lewis and Luke Harding (2022 թ․ փետրվարի 20). «Revealed: Credit Suisse leak unmasks criminals, fraudsters and corrupt politicians» (անգլերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 6-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Eribake, Akintayo (2010 թ․ նոյեմբերի 2). «Siemens scam: EFCC to re-arraign suspects» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ OCCRP. «Bribing Businessman Had Secret Credit Suisse Accounts» (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 6-ին.OCCRP. "Bribing Businessman Had Secret Credit Suisse Accounts". Retrieved 6 March 2022.